00:00:00

Տարածվող տեսանյութն արվել է 2019 թվականին. երկնքից թափվել են վարդի թերթեր

02:02, 28 մայիս 2020

Համացանցում այսօր տարածվել է մի տեսանյութ, որում Երևանի երկնքում թռչող ուղղաթիռից ինչ֊որ բան է թափվում։ Հաշվի առնելով մի խումբ մարդկանց մտահոգությունը՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց «Armenian Helicopters» ընկերության հետ, որին և պատկանում է ուղղաթիռը։ Ընկերությունից հատատեցին, որ ուղղաթիռն իրենցն է, իսկ տեսանյութն արդեն մեկ տարվա հնության է։ Այն արվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ հանրության շրջանում մտահոգություն առաջացրած թափվող նյութը ոչ այլ ինչ է, քան վարդի թերթեր՝ հարսանեկան արարողության ժամանակ։ Ներկայացնում ենք նաև հարսանեկան արարողության տեսանյութը։
Տեղեկատվության ստուգման կենտրոն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր