00:00:00

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին․Աշոտյան

20:32, 27 մայիս 2020

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին, և կոռուպցիոն բացահայտումների տեսաշարի ընդամենը 6-րդ մասից հետո Նիկոլն, ով մինչ այդ փորձում էր սվաղել թեման, այսօր ԱԺ-ում ընկավ ցնցումների մեջ: Վարչապետին ոչ հարիր բառապաշարով, կեցվածքով և դիրքով մինասյանական բացահայտումների արձագանքը ոչ միայն չփարատեց վարչապետին ուղղված մեղադրանքներն, այլև ապացուցեց հին հռոմեական ճշմարտությունը. "Նիկոլ, դու բորբոքվում ես, ուրեմն մեղավոր ես": Իդեպ, Փաշինյանի հիստերիկ փոռթկումն այնքան անկառավարելի էր, որ սովորաբար նախադասությունները հընթացս կազմող, շարադրանքի սահունությունն ապահավող վարչապետը ստիպված էր շնչահեղձ լինել սեփական մաղձի մեջ, ծամծմելով ասելիքը՝ հին սովետական կասետային մագնիտոֆոնի նման: Իսկ ինչ վերաբերում է "դուք ձեր հալը դեռ կտեսնեք" ոճի պրիմիտիվ սպառնալիքներին, ապա վաղուց պարզ էր, որ կորոնովիրուսով վարակված Հայաստանում Նիկոլը դիմելու է քաղաքական ճնշումների նոր ալիքին՝ ոտքի տակից գնացող իշխանությունը փրկելու փորձ անելու համար: Իսկ որ այդ ընթացքում կործանվում են երկիրն ու ժողովուրդը, դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում:   Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր