00:00:00

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները շուտով կվերսկսվեն

20:42, 27 մայիս 2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, թե Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները երբ կվերսկսվեն: «Կորոնավիրուսով պայմանավորված շուրջ երեք ամիս Իրանի մեր գործընկերները չէին կարողանում գալ Հայաստան: Բաց արդեն ընկերության պրոյեկտ մենեջերը Հայաստանում է, երկուշաբթի օրը ևս հինգ հոգի ինժեներներ կլինեն Հայաստանում: Երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է, որ ամբողջ թիմը՝ շուրջ 60 հոգի, կլինեն տեղում և կշարունակեն շինարարական աշխատանքները»,- ասաց Պապիկյանը: Ըստ նրա՝ ծրագրի ավարտը նախատեսվում է մինչև 2020 թվականի ավարտը: Ամեն ինչ արվում է, որպեսզի նախատեսված ժամկետում աշխատանքներն ավարտվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր