00:00:00

Սանկտ-Պետերբուրգից Երևան է ժամանել 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա

19:58, 27 մայիս 2020

Հայտնում ենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսարանը։ Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր