00:00:00

ՊԲ արևելյան հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը կապիտալ վերանորոգվել ու կահավորվել է

19:36, 27 մայիս 2020

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մայիսի 27-ին այցելել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը և տեղում ծանոթացել կապիտալ վերանորոգված ու կահավորված զորանոցային համալիրի պայմաններին ու արտապատվիրման եղանակով անձնակազմի սննդի կազմակերպման նոր տարբերակի ներդրման գործընթացին։ Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։ Նախքան իրականացված աշխատանքներին ծանոթանալը պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողների հետ հանդիպմանը շնորհավորել է Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ այսուհետ ևս զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված գործընթացը շարունակական բնույթ է կրելու: Այնուհետև, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զինծառայողների սոցիալ կենցաղային պայմաններին, սննդի ապահովման գործընթացին և հետագա աշխատանքներն առավել նպատակային կազմակերպելու համար համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր