00:00:00

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին կոչ արեց զերծ մնալ քննական կենտրոններ այցելելուց

17:21, 27 մայիս 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին կոչ արեց կորոնավիրուսի հակամաճարակային կանոնները պահելով, զերծ մնալ ընդունելության քննությունների քննական կենտրոններ այցելելուց: «Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում: Ավելացրել ենք քննական կենտրոնների քանակը, որպեսզի պարետատան ու Առողջապահության նախարարության պահանջների տրամաբանության մեջ մնանք: Հիմա գնվում են դիմակներ, ախտահանման միջոցներ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան ավելի հավանական է, որ անվտանգ կիրականացնենք բոլոր միջոցառումները»,- ասաց Հարությունյանը: Արայիկ Հարությունյանը հավելեց, որ ընդունելության քննության ընթացակարգերին ու համալսարաններին կարելի է ծանոթանալ Dimord.am կայքի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր