00:00:00

Փոխնախարարն առաջարկեց կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու նախագծին ԱԺ-ն 2-րդ անգամ դեմ քվեարկի, ԱԺ նախագահն արձագանքեց՝ սիրով

16:17, 27 մայիս 2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանին խնդրեց երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման նախագծին: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխոթւյուններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթին առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ է քվեարկել: Փոխնախարարը հիշեցրեց նախագծի դրույթները: «Խոսքը վերաբերում է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը, մասնավորապես, առաջարկվում է կենսաթոշակի վճարման հիմնական եղանակ սահմանել անկանխիկ, բանկային հաշվի միջոցով վճարման եղանակը՝ բացառություններ սահմանելով որոշակի կատեգորիայի անձանց համար: Կառավարությունն առաջարկել էր ժամանակացույց սկսել 2020 թվականի հուլիսի 1-ից և աստիճանաբար, մեկամյա ժամկետում համակարգում ընդգրկվում էին նաև քաղաքային բնակավայրերը, դրանից հետո արդեն գյուղական բնակավայրերը՝ կախված բնակչության քանակից»,- նախագիծը ներկայացրեց փոխնախարար: Սմբատ Սաիյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկումների արդյունքում որոշվել էր համակարգի ներդրման մեկնարկի ամսաթիվը տեղաշարժել երկու ամսով և սահմանել սեպտեմբերի 1-ը, սակայն որոշում կայացվեց ամբողջ գործընթացը հետաձգել վեց ամսով, այլ ոչ միայն մեկնարկը երկու ամսով: «Ուստի պետք է խնդրենք խորհրդարանին դեմ քվեարկել այս տարբերակին, որ Կառավարությունը հանավորություն ունենա ներկայացնել առաջարկություններ, որ կարողանանք մեկ անգամ ևս քննարկել ժամկետների խնդիրները և լրամշակված երկրորդ ընթերցմամբ ներկայացնենք խորհրդարանի քննարկմանը»,- ասաց նա: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց. «Սիրով, պարոն Սաիյան, սիրով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր