00:00:00

Մուտքը՝ ժպիտով, բայց դիմակով․ «Էլեգանտը» վերաբացում է դռները

14:40, 27 մայիս 2020

Ծաղկաձորը վերադառնում է բնականոն կյանքի։ Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելանում է, զուգահեռ նաեւ տնտեսական սահմանափակումներն են հանվում։ Պարետի որոշմամբ տնտեսական գործունեության մի շարք ոլորտների գործունեությունը թույլտարված է։ Ծաղկաձորում գործող մի շարք հյուրանոցային համալիրներ արդեն իսկ տարածում են հայտարարություններ, որ կրկին վերաբացում են իրենց դռները այցելուների առաջ։ Մասնավորապես նման հայտարարություն տեղադրել էր Ծաղկաձորում գործող «Էլեգանտ» համալիրը։ «Հարգելի՛ հյուրեր Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 28-ից Էլեգանտ հյուրանոցը վերաբացում է իր դռները բոլորի առջև, որտեղ կարող եք ամրագրել քոթեջներ՝ ընտանեկան լիարժեք հանգստի համար»,- ասված է հյուրանոցային համալիրի տարածած հաղորդագրությունում։ Միաժամանակ այստեղ խստորեն պահպանվում են պարետի կողմից սահմանված կանոնները։ Լիարժեք հանգստի ապահովման համար հյուրանոցային համալիրը ջանքեր չի խնայել։ Այստեղ վստահ են՝ դիմակով, սոցիալական հեռավորություն պահպանելով էլ հնարավոր է կտրվել քաղաքային աղմուկից, ինֆորմացիոն հոսքերից եւ վայելել հրաշք բնությունը։ Համավարակով պայմանավորված նաեւ գնային քաղաքականությունն է վերանայվել։ Անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի, ախտահանված քոթեջներ ու ժպտացող անձնակազմ, առայժմ դիմակներով։ Հյուրանոցային համալիրի առաջարկությունների փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր