00:00:00

Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի. Գեւորգ Պետրոսյան

14:38, 27 մայիս 2020

Հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթը դա օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթը դա օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է: Մազաչափ անգամ չկասկածեք, որ եթե վարչախումբը վստահ լիներ իր հաջողության հարցում, դա կաներ օր առաջ... Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի, և օր-օրի նվազում է իր հանրային վստահությունը, դրա համար էլ Սահմանադրական դատարանը լուծարելու «շառը» փորձում է գցել Ազգային ժողովի  վրա...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր