00:00:00

Ուստարվա ավարտի առթիվ միջոցառումներ լինելու դեպքում պատասխանատվություն կկրեն դպրոցների տնօրենները. վարչապետ

12:20, 27 մայիս 2020

Ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նխարար Արայիկ Հարությունյանը: «Թեեւ  մենք ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, որ միջոցառումներ չիրականացնեն, բայց տեղեկություններ ունենք, որ որոշ տեղերում կազմակերպվում են եւ այսդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,-ասաց նա: Նախարար հավելեց, որ իրեն խոստացել են, որ համավարակի հաղթահարման դեպքում մեկ օր կնշանակեն եւ ամբողջ հանրապետություն կնշեն այդ օրը, բայց հիմա պետք է զերծ մնալ: «Առաջիկա 4 օրերը կարեւոր են լինելու: Նաեւ սրբավայրերի մոտ, մասնավորապես Սպիտակի սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել: Սոցիալական ցանցերում նկարները կան: Կխնդրեի ոստիկանությանը այստեղ հսկողություն իրականացնի»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Պետք է դպրոցների տնօրենների եւ համայնքի ղեկավարների վրա դնել պատասխանատվություն: Եթե կպարզենք, թե ովքեր են նման միջոցառումներ իրականացնել, դա պետք է որոշակի հետեւանք ունենա դպրոցների տնօրենների եւ համայնքի ղեկավարների համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր