00:00:00

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 373 մարդ. կա 7 մահ. Ապաքինվել է 35 պացիենտ

11:04, 27 մայիս 2020

Հայաստանում մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 373 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 7774 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 53678 (վերջին մեկ օրում՝ 1124): Փաստացի այս պահին բուժվում է 4377 անձ (մեկ օրում ավելացել է 325-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 3255 անձ (վերջին մեկ օրում՝ 35 մարդ): Ընդհանուր առմամբ, 98 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով): Եվս 5 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր