00:00:00

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը

21:23, 26 մայիս 2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆբ-յան էջը տեղեկացնում է․ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 1️⃣3️⃣-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝ Երևան-Լիոն-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով: Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 3️⃣0️⃣-ը ներառյալ: ? Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։ ? Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»: ? Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա: Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր