00:00:00

Արցախի նախագահը նոր նշանակումներ է արել

22:03, 26 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ Արայիկ Լազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ՝ ազատվելով  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Վահրամ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր