00:00:00

Երեւանի փողոցները լվացվում են գիշերը ժամը 3-6-ը, բայց հիմա դա կլինի ժամը 6-8-ը, որ թարմությունը մարդիկ զգան. Մարության

18:03, 26 մայիս 2020

Երեւանի բոլոր փողոցները, բոլոր վարչական շրջաններում գիշերը ժամը 3-6-ն ընկած ժամանակահատվածում լվացվում են օրումեջ գրաֆիկով: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ հայկ Մարությանը: «Ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մեքենաները բոլորը վերապրոֆիլավորեն այդ ուղղությամբ: Երբ մարդիկ արթնանում ու գնում են աշխատանքի, ջուրն արդեն չորացած է լինում: Մենք ժամերը կփոխենք, քանի որ արդեն 30 մեքենա է լինելու, կլվացվեն փողոցները ժամը 6-8-ը, որպեսզի մեր քաղաքացիները մաքրության շունչը զգան»,-ասաց նա:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր