00:00:00

Նախկինների «շնորհիվ» ազատամարտիկների հանդեպ պատասխանատվությունը վերածվել էր ինչ-որ ողորմությունների. «Իմ քայլի» անդամ

17:50, 26 մայիս 2020

Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի մեծագույն կետն է եւ մենք այդ ժամանակաշրջանն ապրողներն ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» անդամ Սաթենիկ Մկրտչյանը՝ ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հատկացնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: Նա նշեց, որ հանրությունը եւ պետությունը ազատամարտի մասնակիցների առջեւ ունի պատասխանատվություն. «Դա «շնորհիվ» նախորդ իշխանությունների վերածվել է ինչ-որ ողորմությունների, ինչ-որ բառերի, որի արդյունքում քողարկվել է այն, որ մենք այդ մարդկանց որպես պատերազմի վետերաններին, զոհվածների ընտանիքներին որեւէ ձեւով ինստիտուցիոնալ աջակցություն չունենք: Հիմա խոսել մի քանի տարածք ԵԿՄ-ին տալով որպես մեծ լավություն, շատ սխալ է: Հիմա մենք որպես պետություն ու հասարակություն ի՞նչ ենք արել այդ մարդկանց համար: Բոլորս շատ լավ հիշում ենք զարհուրելի, չարաբաստիկ տուշոնկաները: Փառք Աստծո, դա անցյալում է»,-ասաց նա: «Իմ քայլի» անդամը նշեց, որ ավագանու անմիջական լիազորություն է յուրաքանչյուր գույքի դեպքում լուրջ քննարկումների արդյունքում ճիշտ կառավարում իրականացնել. «Օրինակ, ինչու է ԵԿՄ-ին տրվում 8 տարածք, ոչ թե 12, կամ ինչու է մանկապարտեզի տարածք տրվում, ոչ թե գրասենյակի: Ես այդ հարցերը ես ունեմ, բայց պատասխաններն ստանալու համար ժամանակը չունեմ: Հարցը է դա: Քվեարկությունից հարցը հանելու հարցը դրա համար էր առաջարկվում, ավելի լավ լուծումների գալու համար»,-ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր