00:00:00

Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից. Դավիթ Բաբայանը թողնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը

20:06, 26 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,  Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա գրել է. «Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարեւորագույն նշանակություն: Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին եւ Հայրենիքին: Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական եւ ազգային շահերը: Հարգելի՛ բարեկամներ, Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվանից ես պաշտոնապես թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին եւ լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատեւ արդյունավետ համագործակցության համար: Ուզում եմ նաեւ հաջողություն մաղթել այս պաշտոնում ինձ փոխարինող Վահրամ Պողոսյանին, ցանկանալ նրան բեղմնավոր գործունեություն: Հ.Գ. Հարգելի՛ գործընկերներ, ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը եւ այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ Նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում: Լինելով նաեւ Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես եւ իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում: Հ.Հ.Գ. 13 տարվա իմ աշխատանքի ամփոփման եւ հետագա գործունեության մասին ավելի մանրամասն կխոսեմ իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր