00:00:00

Հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում

15:27, 26 մայիս 2020

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Ինչպես հայտնում է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը վարակվածը 23-ամյա աղջիկ է, թեստավորումը կատարվել է երեկ։ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 23-ին խնամյալներից մեկի մոտ առողջական վիճակի վատթարացում է եղել։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, հիվանդանոցում մեկ օր մնալուց հետո թեստավորել են, կորոնավիրուսը հաստատվել է»,-նշել է Մարտիրոսյանը։ Աղջկան խնամող սանիտարին և իր հետ նույն խմբում գտնվող անձանց մեկուսացրել են, թեև որևէ մեկը ախտանիշ չի ունեցել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանց այսօր կթեստավորեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր