00:00:00

Արցախի նախագահը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

19:20, 26 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում  ներկայացրել է  ԱՀ կառավարության նոր կառուցվածքը, նաեւ պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը: «Հարգելի՛ հայրենակիցներ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա.
- պետական նախարար. -աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն. - առողջապահության նախարարություն. -արդարադատության նախարարություն. -արտաքին գործերի նախարարություն. -գյուղատնտեսության նախարարություն. - էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն. -կրթության, գիտության և մշակույթի նախարարություն. -պաշտպանության նախարարություն. - ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն. - տարածքային կառավարման և զարգացման նախարարություն. - քաղաքաշինության նախարարություն. - ֆինանսների նախարարություն: Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը. ազգային անվտանգության ծառայություն. արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. բնապահպանության կոմիտե. կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե. Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե. ոստիկանություն. պետական եկամուտների կոմիտե. պետական վերահսկողական ծառայություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր