00:00:00

Ռուսական ավիաընկերությունները կտրուկ նվազեցրել են տոմսերի գները հունիս ամսվա համար

13:53, 26 մայիս 2020

Ռուսական «Աերոֆլոտ», «Ս7», «Ուրալ ավիաուղիներ» և «Ուտիր»  խոշորագույն ավիաընկերությունները  կտրուկ իջեցրել են հունիս ամսվա տոմսերի արժեքը Մոսկվայից Ռուսաստանի քաղաքներ և հակառակը: Սա հետևում է ամրագրման համակարգերից ստացված տեղեկատվությունից՝ գրում է «Վեդոմոստին»: Դա տեղի է ունեցել «Աերոֆլոտ»ի լոուքոսթեր «Պոբեդա»-ի որոշումից հետո, որի համաձայն՝ հունիսի 1-ից կվերսկսվեն թռիչքները Ռուսաստանի ներսում և գրեթե երեք անգամ կնվազի թռիչքների միջին ուղեվարձը: Մոսկվայից մինչև Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Կազան, Սոչի, Եկատերինբուրգ, Պերմ առկա են նույնիսկ 999 ռուբլի արժողությամբ տոմսեր: Հունիսին «Աերոֆլոտի» առավել մատչելի տոմսերի գինը նվազել է 2-3 անգամ: Այսպիսով, Սոչիի տոմսերը գրեթե երեք անգամ ավելի էժան են՝ սկսած 2600 ռուբլուց մեկ ուղղությմաբ ։ Ամռան առաջին ամսվա համար տոմսերի գինը նվազեցրել է նաև «Աերոֆլոտ» -ի գլխավոր մրցակից  S7 Airlines- ը՝ գրում է թերթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր