00:00:00

Հայկ Մարությանը հայտարարեց՝ Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան

12:02, 26 մայիս 2020

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգը հաստատելուց առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին, որ մեծ կազմով ներկա են ու բոլորը պաշտպանիչ դիմակներով են։ «Ուզում եմ արձանագրել, որ մեր մարմինը, թե քաղաքապետարանը, թե ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով, այսինքն պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ։ Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև էս վերջերս, հուսով եմ նույն ձև կշարունակվի»,- ասաց քաղաքապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր