00:00:00

ԱՀԿ-ն դադարեցնում է հիդրօքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա

13:06, 26 մայիս 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ հոտազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ առաջացնել հիվանդների մոտ և մեծացնել մահվան ռիսկը: Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել էր, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված այս դեղամիջոցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր