00:00:00

Ոսկին էժանանում է դոլարի փոխարժեքի աճին զուգահեռ

14:52, 26 մայիս 2020 Տնտեսություն

Ոսկու գինն ընկնում է երկուշաբթի երեկոյան դոլարի փոխարժեէի ամրապնդման ֆոնին, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «ՓՐԱՅՄ»-ը: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու  հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.3 տոկոսով կամ 5.25 դոլարով՝ մինչեւ 1730.3 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.16 տոկոսով եւ կազմել 17.665 դոլար մեկ ունցիայի դիմաց: Ոսկու գնի վրա ճնշում է գործադրում դոլարի փոխարժեքի աճը: Ամերիկյան արժույթի ամրապնդումն ավանդաբար ճնշում է գործադրում մետաղի արժեքի վրա, որն ավելի թանկ է դառնում արտարժույթ պահողների համար: Շուկաներում գերակշռում է լավատեսությունը՝ կարանտինային միջոցառումների վերացման եւ տնտեսությունների բացման հետ կապված:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր