00:00:00

Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետը նոր որոշում է ստորագրել

23:30, 25 մայիս 2020

Պարետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 25-ի N 92 որոշմամբ սահմանվել է դիմակներ կրելու փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել է, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Որոշմամբ արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: Տիգրան Ավինյանի որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր