00:00:00

Զրո հիվանդ. հայտնի է կորոնավիրուսը հաղթահարած եվրոպական առաջին երկիրը

23:00, 25 մայիս 2020

Չեռնոգորիայում կորոնավիրուսով վարակված բոլոր պացիենտներն արդեն բուժվել են: Այս կերպ Չեռնոգորիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որ հաղթահարել է կորոնավիրուսային պանդեմիան: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջովանովիչը: Նա նշել է, որ Հանրային առողջության ինստիտուտը 20 օր շարունակ չի արձանագրել հիվանդացության նոր դեպք: «Զրո հիվանդ … Պետական իշխանությունը և ամբողջ հանրությունն այս խնդրի լուծման համար խիստ պատասխանատու վարք դրսևորեցին, իսկ մեր առողջապահական համակարգն ապացուցեց, որ այն կազմակերպված է, նվիրված իր աշխատանքին»,- հայտարարել է նախագահը: Ջովանովիչը նաև հավելել է, որ երկիրը պիտի շարունակի համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր