00:00:00

Պատրաստ եմ բանավիճել եւ հիմնավորել, թե ինչու պիտի տեղի ունենա համայնքների միավորում․ Սուրեն Պապիկյան

18:23, 07 մայիս 2020 Քաղաքականություն

Հայաստանում  համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու, արդեն խոշորացված մի շարք համայնքներ կարող են վերանայվել և միավորվել այլ ֆորմատով՝ աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակով: Այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին: Պապիկյանի խոսքով՝ եթե խոշորացված համայնքը քաղաքական միավորման հենք չի ունեցել, տնտեսական հաջողությունները մի քանի անգամ ավելի են՝ սկսած նրանից, որ հողի հարկի հավաքումը եւ հարկային դաշտ եկող գույքերը մի քանի անգամ ավելացել են՝ շուրջ 55%-ով։ «Սա հստակ ցուցիչ է, եւ ես պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ բանավիճել եւ ներկայացնել այն հիմնավորումները, թե ինչու պիտի տեղի ունենա համայնքների միավորում: Այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ձևաչափով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ձևաչափով միավորվել: Դա կենթադրի աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»,- եզրափակեց նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր