00:00:00

Այսօր թեստը հանձնել եմ, այդ պահին 37.7 ջերմություն ֆիքսեցին, առայժմ տանն եմ մեկուսացված. Նազելի Բաղդասարյան

02:54, 07 մայիս 2020 Քաղաքականություն

Այսօր թեստը հանձնել եմ, երեւի վաղը կլինի պատասխանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ «Ինձ շատ լավ եմ զգում, կարծում եմ` վարակված չեմ, բայց թեստավորման պահին 37.7 ջերմություն ֆիքսեցին ինձ մոտ, բայց իսկապես, որեւէ գանգատ չունեմ, մարդը զգում է, երբ ինքը հիվանդ է։ Առայժմ տանն եմ մեկուսացված, ըստ երեւույթին պատասխանների հետ կապված կնայեն արդեն, ինչ-որ տեղ տեղափոխեն, թե չէ, քանի որ անչափահաս տղաս էլ է հետս Երեւանում, ընտանիքիս մյուս անդամները Գյումրիում են, երեխային չէի կարող թողնել, գնալ մեկուսացման վայր»,– ասաց Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։ Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ նշել, որ իր մոտ հաստատվել է COVID–19–ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր