00:00:00

Եթե 40 հազարից ավելի գազ եւ 25 հազարից ավելի հոսանք եք ծախսել, դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է. Փաշինյան

03:59, 07 մայիս 2020 Քաղաքականություն

Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր օգտվել են կոմունալ վճարները մարելու համար պետությունից ստացված գումարներից: Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորներին հորդորելով այդ գումարները տալ նրանց, ովքեր իրականում դրա կարիքն ունեն։ Իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ավելի ուշ հայտարարեց, որ ինքը չի ստացել այդ գումարից, եթե ստացած լիներ, միանգամից կվերադարձներ: «Պարոն Իգիթյան, եթե Դուք չեք ստացել, նշանակում է, որ փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ ու 25 հազար դրամից ավելի հոսանք եք վառել: Դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում»,- ծիծաղելով ասաց վարչապետը: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերին, ապա Փաշինյանի պնդմամբ, դրանց հասցեականության հարցը լուծելու լավագույն միջոցը համընդհանուր հայտարարագիրն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր