ԱՄՆ-ում 1 օրում` ապրիլի 16-17-ը, կորոնավիրուսով է վարակվել 31 905 մարդ։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 702 հազարի։ Նույն օրը մահացել է 3857 մարդ։ Այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որը հաշվարկները կատարում է տեղական և դաշնային վիճակագրության, ինչպես նաև այլ աղբյուրների հիման վրա, փոխանցում է RIA Novosti-ն։