00:00:00

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4700 դեպք․ 98 մարդ մահացել է․ «ՌԻԱ Նովոստի»

04:06, 11 ապրիլ 2020 Աշխարհ

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 4700-ով՝ 42 282-ից հասնելով 47 029-ի, մահացածների ընդհանուր թիվը 1006 է, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, գրում է ria.ru-ն։ Սա Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր մեկ օրում գրանցված հիվանդների և մահացածների առավելագույն ցուցանիշն է։ «Այսօր արձանագրվել է 4747 նոր դեպք, ընդհանուր՝ 47 029 վարակակիր։ Մենք այսօր կորցրել ենք 98 հիվանդների, ընդհանուր մահացածների թիվը՝ 1006 է, բուժվել է 2423 հիվանդ», - լրագրողներին ասել է Քոջան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 623 173 դեպք, 97 236-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 366 407 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր