Կորոնավիրուսի կանխարգալման միջոցների չափազանց վաղ թուլացումը կարող է հանգեցնել վարակի մահացու բռնկման աճին, նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը, հաղորդում է BBC News-ը:
ԱՀԿ գործադիր տնօրենի խոսքով՝ երկրները պետք է զգուշություն ցուցաբերեն անգամ պանդեմիայի դեմ պայքարում տնտեսության վրա ազդեցության գնով:
«Ես գիտեմ, որ որոշ երկրներ արդեն պատրաստվում են չեղարկել մեկուսացման վերաբերյալ սահմանափակումները: ԱՀԿ-ն, ինչպես եւ բոլորը, ցանկանում է, որ այդ սահմանափակումները չեղարկվեն: Միեւնույն ժամանակ սահմանափակումների չափազանց վաղ չեղարկումը կարող է հանգեցնել մահացու բռնկման: Թուլացման ուղին կարող է լինել նույնքան վտանգավոր, որքան եւ հակառակ դեպքում, եթե այն պատշաճ կերպով չկառավարվի»,-ընդգծել է ԱՀԿ գործադիր տնօրենը: