00:00:00

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ

02:04, 11 ապրիլ 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի, այդ թվում ` նավթ արտահանող երկրների կազմակերպության «ՕՊԵԿ+»-ի համաձայնագրի՝ նավթի համաշխարհային գների կայունացման նպատակով արտադրության ծավալները կրճատելու վերաբերյալ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ Թրամփը ՌԴ նախագահին տեղեկացրել է նավթարդյունահանող մի շարք երկրների ղեկավարների հետ ունեցած իր շփումների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռուս-ամերիկյան խորհրդակցությունները այս թեմայի շուրջ։ «Քննարկվել են նաև կորոնավիրուսային համաճարակի հետ կապված հարցեր: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գնահատել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում վարակի տարածման դեմ պայքարի ձեռնարկված միջոցները: Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների որոշ կարևոր ոլորտների, այդ թվում ՝ տիեզերական համագործակցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր