00:00:00

Microsoft-ը 20 մլն դոլար կհատակցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար

15:58, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Microsoft ամերիկյան կորպորացիան 20 մլն դոլար կհատակցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ միջոցները կտրամադրվեն առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցով ընկերության ծրագրի շրջանակում: Բացի այդ, ընկերությունը մտադիր է ֆինանսավորել վիրուսի մասին հավաստի տեղեկությունների տարածման ծրագրերը: «Դա կօգնի մեղմել համավարակի բացասական էֆեկտը»,- ասել է ընկերության ստորաբաժանման գիտական աշխատանքի ղեկավար Էրիկ Խորվիցը: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 452 հազար դեպք, մահացել է ավելի քան 16,1 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր