00:00:00

«Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին

18:02, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի թեմայով հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ ընդգծելով, որ Մոսկվան ստեղծված իրավիճակում լուրջ փորձությունների միջով պիտի անցնի: Սոբյանինի խոսքով՝ դրան պետք է նախապատրաստվել: Նա ընդգծել է, որ Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել: «Ձեզ հստակ ասում եմ, պիկը դեռևս չի սկսվել, մենք ավելի շուտ գտնվում ենք դրա ստորոտում, նույնիսկ կես ճանապարհն էլ չենք անցել»,-ասել է քաղաքապետը: Միևնույն ժամանակ Սոբյանինն ասել է, որ կանխատեսումներ անել չի ցանկանում: «Լավագույն կանխատեսումն ամեն ինչ 100 տոկոսով անելն է»,-շեշտել է քաղաքապետը: Սոբյանինը հավելել է, որ խոսքն առավելագույն քանակով թեստավորման, բժշկական ոլորտի առավելագույն նախապատրաստման, ինչպես նաև կարանտինային ռեժիմի և ինքնմեկուսացման պայմանների պահպանման առավելագույն վերահսկման մասին է: Ներկայում Մոսկվայում ախտորոշվել է վարակման 6698 դեպք, որից 38-ը՝ մահվան ելքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր