00:00:00

Մաշկաբանները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշ

16:54, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ է հայտնաբերվել ֆրանսիացի մաշկաբանների կողմից: Մաշկաբանների և վեներոլոգների ազգային սինդիկատի մասնագետները կորոնավիրուսով վարակվածների մաշկի վրա նկատել են կարմիր ցաներ, հայտնում է BFMTV-ն։ Նշվում է, որ դրանք երբեմն ցավոտ են լինում: Պարզվել է, որ ցանի և վիրուսի միջև կապ կա: Այդ ախտանիշի մասին նշել են մոտ 400 մաշկաբան։ Դեռ չի հաջողվել որոշել կարմիր ցաների բնույթը, սակայն գիտնականները կարծում են, որ դրանք օրգանիզմում հայտնված վիրուսի պատճառով է: Հետազոտողները հորդորել են ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, որոնց մաշկի վրա նման դրսևորումներ են նկատվում, եթե նույնիսկ նրանք չունեն շնչառական ախտանիշներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր