00:00:00

Թուրքական մամուլը սկանդալային է որակել Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը

03:03, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։ Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր