00:00:00

Սաուդյան Արաբիայում 150 արքայազններ միանգամից վարակվել են կորոնվիրուսով․ New York Times

02:21, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի 150 անդամ վարակվել է կորոնավիրուսով, այսօր հայտնել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին: Թագավորական ընտանիքին սպասարկող Քինգ Ֆիզալ հիվանդանոցն արդեն պատրաստել է 500 VIP տեղ: Միևնույն ժամանակ, արքայազններից մեկը, ով Ռիադի նահանգապետն է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշվում է, որ 84-ամյա Սալման թագավորը ինքնամեկուսացված է Ռեդդայի մերձակայքում գտնվող Կարմիր ծովի մի կղզու պալատում: Թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը և նրա նախարարները նույնպես մեկուսացման մեջ են: Համաճարակի պատճառով Սաուդյան Արաբիայի բոլոր խոշոր քաղաքները գտնվում են խիստ կարանտինում: Թույլատրվում է միայն ուղևորություններ դեպի խանութ կամ բժշկական օգնության: Ընդհանուր առմամբ, երկրում արդեն գրանցվել է կորոնավիրուսից 41 մահ։ Հաստատված է  2,795 Covid-19֊ի դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր