00:00:00

Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը շարունակում է բարելավվել

00:10, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը շարունակում է բարելավվել: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքական գործչի մամլո խոսնակը: Բորիս Ջոնսոնը երրորդ գիշերն է անցկացրել Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ջոնսոնը հոսպիտալացվել էր կիրակի՝ իր մոտ կորոնավիրուսի ախտորոշումից 10 օր անց: «Ջոնսոնը գիշերը լավ է անցկացրել և շարունակում է ապաքինվել: Նա լավ տրամադրություն ունի»,- ասել է խոսնակը: Վերջինս հավելել է, որ վարչապետը շարունակում է «ստանդարտ թթվածնային բուժում» ստանալ և շնորհակալ է բուժանձնակազմին իրենց հոգատարության համար: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին տվյալների համաձայն գերազանցել է 7000-ը, վարակվածներինը՝ 60 000-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր