00:00:00

Սաուդյան Արաբիան սկսել է գնել եվրոպական նավթագազային ընկերությունների ակտիվները. WSJ

17:54, 09 ապրիլ 2020 Աշխարհ

Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամը (Public Investment Fund, PIF) սկսել է բաժնետոմսեր գնել եվրոպական նավթային եւ գազային ընկերություններում` օգտվելով դրանց գների իջեցումից նավթի գների անկման եւ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Ըստ այդ տվյալների` Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամը վերջին շաբաթներին ձեռք է բերել նորվեգական Equinor, անգլո-հոլանդական Royal Dutch Shell, ֆրանսիական Total եւ իտալական Eni ընկերությունների` ընդհանուր մոտ 1 միլիարդ դոլարի ակտիվները: PIF-ը մարտի 30-ից ապրիլի 6-ը Equinor-ի մոտ 14.5 միլիոն դոլարի ակտիվ է գնել` դառնալով այս ընկերության 12-րդ խոշոր բաժնետերը, որում մեծամասնական բաժնեմասը պատկանում է պետությանը (Նորվեգիա): Թերթի աղբյուրները չեն նշում, թե սաուդյան հիմնադրամը որքան բաժնետոմս է գնել մյուս երեք եվրոպական ընկերություններում: Նշվում է, որ Equinor-ի բաժնետոմսերի արժեքն այս տարվա սկզբից ընկել էր 23 տոկոսով: Royal Dutch Shell-ի, Total-ի եւ Eni-ի արժեթղթերն արժեզրկվել են համապատասխանաբար 35, 31 եւ 33 տոկոսով: Այս տարի Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն ընկել էր 52 տոկոսով, գրում է թերթը: Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամը կշարունակի գնել այդպիսի ընկերությունների արժեթղթերը Էր Ռիադի համար բարենպաստ պայմաններով: «PIF-ը կրկին ակտիվանում է [ֆոնդային] շուկայում: Ինձ չի զարմացնի, եթե հետագայում նման գործարքներ եւս տեղի ունենան»,- պնդել է մի աղբյուր, որին պարբերականը ներկայացնում է որպես Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչ: The Wall Street Journal-ի պնդմամբ` խոսքը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմադ բին Սալմանի կողմից հայտարարված ածխաջրածնային հումքից կախվածությունը թուլացնելու նպատակով թագավորության տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղուց շեղվելու մասին է: Դա ենթադրում էր, որ Սաուդյան Արաբիան հրաժարվում է մտնել նավթի եւ բնական գազի հետախուզմամբ, արդյունահանմամբ եւ իրացմամբ զբաղվող մասնավոր ձեռնարկությունների բաժնեմասային կապիտալ: Մյուս կողմից, գրում է թերթը, թագավորության բյուջեի դեֆիցիտը, ինչպես ակնկալվում է, կավելանա սեւ ոսկու վաճառքից ստացվող եկամուտների ավելացման հաշվին, որոնք կոչված են խթանել տնտեսությունը եւ փոխհատուցել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: https://tass.ru/ekonomika/8196731 Ամերիկյան գործարար շրջանակների թերթը նշում է, որ մարտի սկզբին Վիեննայում ձախողված հանդիպումից հետո ՕՊԵԿ+-ի երկրները հինգշաբթի կվերսկսեն բանակցությունները նավթի շուկայի վերաբերյալ: Wall Street Journal-ը չի փորձում իր տեղեկատվությունը կապել ՕՊԵԿ+-ի բանակցությունների վերսկսման հետ: Կարտելը 36 արդյունահանող երկիր է հրավիրել վիդեոկոնֆերանսի ձեւաչափով հանդիպմանը մասնակցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր