00:00:00

Ղազախստանի ծերանոցներից մեկում կորոնավիրուսի բռնկման օջախ է հայտնաբերվել

16:33, 09 ապրիլ 2020 Աշխարհ

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանից ոչ հեռու գտնվող Ակմոլինյան շրջանի ծերանոցներից մեկի 13 բնակիչ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով  մարզային առողջապահության վարչության մամուլի ծառայությանը: Ավելի վաղ Ակմոլինյան շրջանի մարզային առողջապահության վարչության ղեկավար Սուլեն Իլյասովը տեղեկացրել էր կորոնավիրուսի հետևանքով մահվան երկու դեպքի մասին: «Կորոնավիրուսի 13 նոր դրական պատասխան է ստացվել: Բոլոր հիվանդները հատուկ սոցիալական ծառայություններից օգտվողներ են (ծերանոցում): Ամենատարեց հիվանդը 99-ամյա կին է»,ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ անալիզներ էին վերցվել ծերանոցի բոլոր 216 բնակչից ու աշխատակցից: Այսպիսով, այս օջախում կորոնավիրուս է հաստատվել արդեն 34 մարդու մոտ, վարակվածների թվում է նաև ծերանոցի 1963 թվականին ծնված մի աշխատակցուհի: Վերջին տվյալներով՝ Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 759 դեպք, որից 7-ը` մահվան ելքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր