00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 214-ի

15:02, 09 ապրիլ 2020 Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 214-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը: Վարակվածներից 50 մարդ առողջացել և դուրս գրվել հիվանդանոցներից, գրանցվել է մահվան 3 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր