00:00:00

Կորոնավիրուսով վարակվածների թոքերում ախտահարումներ են հայտնաբերվել նաև հիվանդության առանց ախտանշանների ընթացքի դեպքում. Lenta.ru

05:29, 09 ապրիլ 2020 Աշխարհ

Նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թոքերում ախտահարումներ են հայտնաբերվել նաև հիվանդության առանց ախտանշանների ընթացքի դեպքում: Այդ մասին են վկայում Ճապոնիայի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակված են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական ընկերության կայքում:
Diamond Princess կրուիզային նավում  կորոնավիրուսով վարակված 104 մարդուց 76-ը հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չի ունեցել: Այնուամենայնիվ, նրանցից 41-ի թոքերում փոփոխություններ են հայտնաբերվել, որը կոչվում է «անփայլ ապակու էֆեկտ»:
Diamond Princess կրուիզային նավը Ճապոնիայի ափերին խարիսխ է գցել փոտրվարին: Նավի 3700 ուղևորից կորոնավիրուսով վարակված է եղել 705-ը: Վարակի տարածողը եղել է Չինաստանի 80-ամյա բնակիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր