Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ինքնազգացողությունը լավացել է. կիրակի նա տեղափոխվել էր հիվանդանոց Covid-19-ի ախտանշաններով, որը հայտնաբերվել էր նրա մոտ 10 օր առաջ, հաղորդում է ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, հաղորդում է BBC-ն:
Սունակի խոսքով՝ Ջոնսոնը կարողանում է նստել մահճակալի մեջ եւ ակտիվորեն շփվել բժիշկների հետ: Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ վարչապետը դեռեւս գտնվում է վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ավելի վաղ Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը հաստատել էր, որ Ջոնսոնի ինքնազգացողությունը լավացել է եւ նա պահպանում է կամքի ուժը: Նշվել է, հիվանդանոցում Ջոնսոնը չի ունեցել թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիքը: