Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով տասնյակ երկրներ փակել են պետական սահմանները, դադարեցրել են օտարերկրյա չվերթների ընդունումն ու բնակիչներին տանը մնալու կարգադրություն տվել: Ստեղծված իրավիճակի հետևանքով նորապսակներ Օլիվիա և Ռաուլ դե Ֆրեիտասներն արգելափակված են մնացել Մալդիվյան կղզիների հինգ աստղանի հյուրանոցներից մեկում:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Հարավային Աֆրիկայից ժամանած զույգը մարտի քսաներկուսին մեկնել է Մալդիվներ, որպեսզի դրախտային բնության գրկում վայելի մեղրամիսը: Ի սկզբանե մեղրամիսը պետք է տևեր վեց օր: Սակայն Մալդիվներն ու Հարավային Աֆրիկան նախքան այդ հայտարարել են սահմանները փակելու մասին:



