00:00:00

Սինգապուրի խորհրդարանը արգելել է բազմամարդ երեկույթները և հանդիպումները

15:43, 08 ապրիլ 2020 Աշխարհ

Սինգապուրի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որն արգելում է երեկույթներ կազմակերպել, ինչպես նաև հավաքվել հարազատների, ազգականների ու ընկերների հետ, եթե նրանք առանձին են ապրում: Այս մասին տեղեկացնում է Straits Times պարբերականը: Պարբերականի տվյալներով՝ օրինագիծն արգելում է զանգվածային հավաքները ինչպես տներում, այնպես էլ հասարակական վայրերում: Սինգապուրի առողջապահության նախարարությունում հստակեցրել են, որ սինգապուրցիներն առաջվա պես կարող են այցելել ընտանիքի անդամներին այն դեպքերում, երբ խոսքը տարեց մարդկանց խնամելու մասին է: Պարբերականը նշում է, որ օրինագիծը պատիժ է նախատեսում այն խախտողների համար՝ ազատազրկում մինչև 6 ամիս ժամկետով կամ/և տուգանք շուրջ 7000 դոլարի չափով: Օրենքի կրկնակի խախտումը ենթադրում է մինչև 12 ամիս ժամկետով  ազատազրկում և/կամ շուրջ 14 000 դոլարի չափով տուգանք: Վերջին տվյալներով՝ Սինգապուրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1481 դեպք, 6 մարդ մահացել է, 377-ը` առողջացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր