00:00:00

«Կորոնավիրուսի համավարակը միավորում է հակամարտող երկրները». Նազարբաև

15:21, 08 ապրիլ 2020 Աշխարհ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը փոխում է միջպետական հարաբերությունների ձևաչափն ու մտերմացնում է միմյանց հետ հակամարտող երկրները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Տառացիորեն երեկ պետությունները փոխադարձ խոչընդոտներ էին ստեղծում, պատժամիջոցների պատերազմի մեջ էին մտնում, իսկ հիմա միմյանց օգնության ձեռք են մեկնում: Դա վկայում է համաշխարհային մակարդակով լուրջ փոփոխությունների սկսվելու մասին»,-գրել է Նազարբաևը իր «Երբ մենք միասնական ենք, մենք անպարտելի ենք» խորագրով հոդվածում: Նազարբաևը հիշեցրել է, որ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ պատերազմներ, լարված իրավիճակներ ու հակամարտություններ են եղել, որոնք ձգվել են տասնամյակներով և նույնիսկ հարյուրամյակներով: «Քիչ չեն եղել նաև համաճարակները, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել: Մարդկությունը հաղթահարել է այդ ամենը: Ներկայիս ոչ բարենպաստ իրավիճակը մենք նույնպես կհաղթահարենք: Համաշխարհային տերությունները պետք է դաս քաղեն ներկայիս դժվար իրավիճակից»,-գրել է նախկին նախագահը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր