00:00:00

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

15:11, 08 ապրիլ 2020 Աշխարհ

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք, 1 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 717-ի, 44 մարդ առողջացել է, 8-ը` մահացել: Հատուկ ռեժիմով հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 665 մարդ: Երկրում անցկացվել է 53 300 թեստ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր