00:00:00

Ռումինիայի ծննդատներից մեկում 10 նորածին երեխա կորոնավիրուսով է վարակվել․ Gulf News

14:51, 08 ապրիլ 2020 Աշխարհ

Ռումինիայի ծննդատներից մեկում 10 նորածին երեխաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է Gulf News-ը։ Ենթադրվում է, որ երեխաները վարակվել են բժշկական անձնակազմից։ «Մայրերի թեստը բացասական պատասխան է ցույց տվել, բայց նորածինների մոտ դրական է, ուստի մենք պետք է հասկանանք նրանց շփումների շրջանակը բժշկական անձնակազմի հետ»,-Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարար Նելու Թաթարուն: Երեխաները ոչ մի ախտանիշ չունեն, նրանք բոլորը, բացի մեկից, իրենց մայրերի հետ ինքնամեկուսացել են տներում, հայտնել է երկրի առողջապահության նախարարը։ Թաթարուն մատնանշել է կատարվածում «ինչպես ծննդատան, այնպես էլ հանրային առողջապահության տեղական վարչության մեղավորությունը» և խոստացել անհրաժեշտության դեպքում խիստ միջոցներ ձեռնարկել: «Վերջին երկու օրերի ընթացքում ես այնպիսի զգացողություն ունեմ, կարծես ապրում եմ սարսափ ֆիլմում», - ասել է վարակված երեխաների մայրերից մեկը՝ հավելելով, որ բժշկական անձնակազմը դիմակ չի կրել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր