00:00:00

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թվում կա 120 բուժաշխատող

00:12, 08 ապրիլ 2020 Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսի համավարակն սկսելուց ի վեր մահացել է 94 բժիշկ և 26 բուժքույր: Այս մասին հայտնում է CNN-ը: Իտալիայի առողջապահության ինստիտուտի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների ընդհանուր թիվը հասել է 12.681-ի, որից ավելի քան 6.5 հազարը՝ բուժքույր: Նրանց կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Ներկայումս Իտալիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 132 հազար մարդու մոտ: 16,5 հազար իտալացի է մահացել կորոնավիրուսային վարակից: Գրեթե 23 հազար քաղաքացի բուժվել է հիվանդությունից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր