Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինն արձագանքել էր Չեչնիայի որոշմանը՝ հորդորելով ռեգիոնալ իշխանություններին չշփոթել իրենց լիազորությունները դաշնային լիազորությունների հետ:
Կադիրովը պատասխանել է Միշուստինին՝ ասելով, որ եթե ՌԴ վարչապետն իրեն նկատի ունի, ուրեմն նրան մոլորության մեջ են գցում և սխալ տեղեկություն են տալիս:
Կադիրովը հարց է ուղղել՝ եթե իր ձեռնարկած քայլերի հետ կապված խնդիրներ կան, ինչու՞ ՌԴ շտաբի ղեկավարները, ոչ էլ դաշնային իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն զանգել ու հետաքրքրվել:
Կադիրովը նշել է, որ իրենք չեն փակել սահմանը տարանցիկ փոխադրումների, պարենի, բժշկական ապրանքների ու սարքավորումների համար:
Չեչնիայի ղեկավարը հարցեր ունի նաև Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որը զանգել է իրեն ու հղում անելով Հյուսիսային Օսիայի ղեկավարին, հայտնել, որ Մոզդոկում գտնվող Չեչնիայի բնակիչներին թույլ չեն տալիս վերադառնալ տուն: Կադիրովը զանգել է Հյուսիսային Օսիայի ղեկավարին, որը սակայն հերքել է այդ տեղեկությունը:
«Ուզում եմ հարցնել Միշուստինին ու մյուսներին՝ որտեղի՞ց այդպիսի տեղեկություն և ինչու՞ չեք ուսումնասիրել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել հանրապետությունում»:
Ռամզան Կադիրովը փաստացի մերժել է Միշուստինի հորդորը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Չեչնիայում գրանցում չունեցողներին թույլ չեն տալու մտնել Չեչնիայի տարածք: «Մենք ոչինչ չենք խնդրում, միայն մի խանգարեք բամբասանքներով», – ասել է Կադիրովը: