00:00:00

Բելգիան կսկսի փուլ առ փուլ դուրս գալ սոցիալական մեկուսացման ռեժիմից. RG

18:21, 07 ապրիլ 2020 Աշխարհ

Մարտի 18-ին Բելգիայում հայտարարված սոցիալական մեկուսացման ռեժիմից ելքը եւ բնականոն կյանքին վերադառնալը տեղի կունենան փուլ առ փուլ, ապրիլի 6-ին հայտարարել է թագավորության վարչապետ  Սոֆի Վիլմեսը, փոխանցում է RG-ն: Մեկուսացումից դուրս գալու ժամկետների եւ պայմանների սահմանման համար փորձագետների խումբ  է հավաքվել. իշխանությունները իշխանությունները որոշումներ կկայացնեն նրանց առաջարկությունների հիման վրա: «Մեզ վերականգնման երկար շրջան է սպասվում: Կյանքը կբաժանվի COVID-19-ից առաջ եւ դրանից հետո ժամանակաշրջանների»,- ասել է վարչապետը: Երկրում մեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 19-ը: Միեւնույն ժամանակ, փորձագետները խորհուրդ են տալիս երկարաձգել այն մինչեւ մայիսի 3-ը: Ներկայումս բնակիչները կարող են դուրս գալ տնից միայն անհրաժեշտության դեպքում` դեղորայք, մթերք գնելու կամ բժշկի այցելելու համար: Ոստիկանությունը պարեկում է փողոցները եւ տուգանում է խախտողներին: Դպրոցներն ու սննդի հաստատությունները փակ են, զանգվածային միջոցառումներն արգելված են, ընկերությունների մեծ մասը աշխատում է հեռակա կարգով: Թագավորություն մուտք գործել հնարավոր է միայն հարգելի պատճառով: Այս պահին Բելգիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 20 հազար մարդ կա, մահացել է 1632 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր